Պուտինը ևս հրավեր է ստացել Թրամփից՝ Գազայի Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու համար

19 Հունվարի, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հրավեր է ստացել Թրամփից՝ Գազայի Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու համար,- այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, Թրամփն ավելի վաղ հայտնել է Գազայի Խաղաղության խորհրդի կազմավորման մասին և խոստացել շուտով ներկայացնել դրա մասնակիցներին: Խորհրդի կազմում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Թրամփի հատուկ ուղարկած դեսպան Ստիվ Ուիթքոֆֆը, ամերիկյան առաջնորդի փեսա՝ ներդրող Ջարեդ Քուշները,  Թոնի Բլեյրը, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության փոխխորհրդական Ռոբերտ Գաբրիելը, Ղազախստանի նախագահը:

Leave a Comment