Պուտինին հրավիրել են Թրամփի կողմից ստեղծվող «Խաղաղության խորհուրդ»  – CIVILNET

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագիտական ուղիներով հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին», որը նախատեսվում է ստեղծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այո՛, իսկապես, նախագահ Պուտինը դիվանագիտական խողովակներով ստացել է հրավեր՝ միանալու այդ «Խաղաղության խորհրդի» կազմին։ Ներկայում մենք ուսումնասիրում ենք առաջարկի բոլոր մանրամասները, այդ թվում՝ հույս ունենք շփումներ ունենալ ամերիկյան կողմի հետ՝ բոլոր նրբությունները հստակեցնելու համար»,- ասել է Պեսկովը։ «Խաղաղության խորհուրդը» նախատեսվում էր որպես միջազգային մարմին՝ Գազայի հատվածի կառավարումը կազմակերպելու համար հրադադարի հաստատումից հետո։ Սպիտակ տունը արդեն հայտարարել է, որ խորհրդի կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց […]

Leave a Comment