Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը հայտնել է, որ գործարար նկատմամբ կիրառվեց տնային կալանքը, համակցված գրավով, բացակայելու արգելքով։
«Մենք ունեցանք 14 ժամ տևողությամբ դատական նիստ, որ պատկերացնեք այն պարզապես ընդմիջվել էր 30 րոպեով։ Դատարանը, նախագահությամբ Դոլմազյանի, արձանագրեց, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, որքան էլ Վերաքննիչ քրեական դատարանը այն ցանկացել էր՝ դատախազության, քննչական մարմնի և քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը, համակցված գրավով, բացակայելու արգելքով։
Մի կարևոր հանգամանք էլ եմ ուզում նշել, կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը ևս վերացվել է։ Ի դեպ, այդ իմաստով, ինչպես արդեն երեկ տեղեկացրել էի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը այդ մասով արձանագրումներ կատարել էր, որ նման սահմանափակում չպետք է լինի։ Իհարկե առիթ կլինի ավելի երկար կներկայացնեմ, իսկապես հունվարի 16-ը չափազանց տարօրինակ, բարդ, դժվար օր էր, իսկապես այն պահը, երբ հիվանդանոցում էր գտնվում Սամվել Կարապետյանը, ստանում էր ներերակային ներարկում, ոստիկանության 10-ից ավել ծառայողներ գալիս են մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ, անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում, և այդ պահին Սամվել Կարապետյանը պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից, ասելով՝ «գնացի՛նք», դեռ կարծում եմ առիթ կլինի այս մասով ավելի երկար ներկայացնեմ, շնորհակալ եմ բոլորին, միշտ առաջ», ֊ասել է Վարդանյանը։