UFC-ի նախագահ Դանա Ուայթը համեմատել է Արման Ծառուկյանին Ջոն Ջոնսի հետ՝ հայտարարելով, որ երկուսի վրա էլ չի կարելի հույս դնել, երբ խոսքը վերաբերում է տիտղոսային մենամարտերին։
Չնայած 70 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած առաջին հորիզոնականին՝ հայ մարտիկն այդպես էլ չստացավ չեմպիոնական մենամարտի հնարավորություն։ Ուայթը պարզաբանել է, որ Ծառուկյանն արդեն բաց է թողել իր շանսը և այժմ պետք է նորից ապացուցի, որ արժանի է հավակնորդի կարգավիճակին։
Ուայթն ընդգծել է, որ իր համար առաջնային է մարտիկի վստահելի լինելը՝ զուգահեռ անցկացնելով լեգենդար Ջոն Ջոնսի հետ.
«Ինձ հարցնում են Սպիտակ տանը Ջոնսի մենամարտի մասին։ Բայց կարո՞ղ եմ արդյոք ես հույս դնել Ջոնի վրա»,- ասել է Ուայթը։
UFC-ի ղեկավարը նաև հիշատակել է Դեն Հուկերի հետ մենամարտից առաջ՝ հայացքների դուելի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Ծառուկյանը հարվածել էր մրցակցին։ Ուայթը նշել է, որ Արմանին հնարավորություններ տրվել են։
Ուայթը հաստատել է, որ կազմակերպությունը որոշել է անցկացնել Ջասթին Գեյջի — Փեդի Փիմբլեթ մենամարտը ժամանակավոր գոտու համար, իսկ Ծառուկյանի վերաբերյալ հետագա ծրագրերը դեռևս անորոշ են։