Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Ադրբեջանի հետ խաղաղության մասին
🔶 Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին՝ անվանելով դա «անամոթություն», «անսկզբունքայնություն», «նահատակների հիշատակի պղծում», «ազգային ամոթ», «դավաճանություն» և այլն։
🔶 Սա է հենց այն հասարակությունը, որն Իլհամ Ալիևի հակահայկական քարոզչության ամենաիրական հայելին է, և սա է այն հասարակությունը, որի հետ խաղաղ համակեցությունը ներկայացվում է այստեղ իբր իրատեսական։
🔶 Տեղի ունեցածն այնքան է վնասել Ալիևի վարկանիշին, որ երեկվանից գրպանային ընդդիմության ներկայացուցիչներով են լցրել ադրբեջանական հեռուստաալիքների եթերը, որպեսզի հայտարարեն, թե պատանդների վերադարձն արվել է նախընտրական շրջանում Փաշինյանին աջակցելու նպատակով։
🔶 Համարել են, որ հենց դա կարող է հանգստացնել ադրբեջանական հասարակությանը և փրկել Ալիևի դեմքը։
🔶 Տեսահոլովակում խոսում է Իղբալ Աղազադեն՝ ներկայացնելով վերևում նշվածը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: