Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, 2024 թվականի արտադրության երկու տրանսպորտային միջոցը՝ 40.000.000 ՀՀ դրամ ընդհանուր սկզբնական արժեքով (յուրաքանչյուրը 20․000․000 ՀՀ դրամ) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին՝ համաձայն հավելվածի։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է e-gov.am էլեկտրոնային համակարգից։
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրա պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի միջոցների հաշվին։