Ավարտվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մրցել են Նիգերիայի և մրցաշարի տանտեր Մարոկկոյի հավաքականները։
Ռաբաթի «Արքայազն Մուլայ Աբդուլլահ» մարզադաշտում կայացած դիմակայության հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չի արձանագրվել՝ 0։0։ Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ են եղել մարոկկացիները՝ 4։2։
Եզրափակչում Մարոկկոյի հավաքականը կմրցի Սենեգալի ընտրանու հետ։
Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի գործող չեմպիոնը Կոտ դ’Իվուարն է, որը 2023 թվականի խաղարկության եզրափակչում 2։1 հաշվով առավելության էր հասել Նիգերիայի թիմի նկատմամբ։