Թիկնիզյանը մնում է ակումբում․ Թերզիչ

​Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կշարունակի ելույթները «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հայտարարել է սերբական ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը։
​«Թիկնիզյանը մնում է ակումբում»,- նշել է Թերզիչը։

​Ավելի վաղ «Спорт-Экспресс»-ը, հղում անելով սերբական աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդարը»:

Դեռ հունվարի 3-ին Թերզիչը հայտնել էր, որ ռուսական ակումբներից մեկը ցանկանում է ձեռք բերել Թիկնիզյանին 5,5 միլիոն եվրոյով:
​Հիշեցնենք, որ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի ամռանը Մոսկվայի «Լոկոմոտիվից»:

Ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Leave a Comment