Որքա՞ն գումար են ստացել սադրողներն Իրանում ցույցերի ժամանակ մարդ սպանելու համար․ Իրանի ՊՆ

Իրանում անկարգություն հրահրողները բողոքի ցույցերի ժամանակ մարդկանց սպանելու համար ստացել են 3500-ական դոլար, գրեթե 1500 դոլար՝ մեքենաներ այրելու և մոտ 500 դոլար՝ ոստիկանական բաժանմունքներ հրկիզելու համար․ ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

«Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Միացյալ Նահանգները, սիոնիստական ​​ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – Խմբ․) և նրանց որոշ դաշնակիցներ ստեղծել են կենտրոն՝ անջատողականներին և ահաբեկիչներին օգնելու համար»,- ասել է նա։

 

Leave a Comment