«Ռեալի» սենսացիոն պարտությունը Արբելոայի առաջին խաղում

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում գրանցվել է մեծ անակնկալ։ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։3 հաշվով զիջել է Սեգունդան (առաջին լիգա) ներկայացնող «Ալբասետեին» և դուրս մնացել պայքարից։

«Կառլոս Բելմոնտե» մարզադաշտում կայացած հանդիպումը դրամատիկ ընթացք է ստացել։ «Ռեալին» հաջողվել է 90+1-րդ րոպեին հաշիվը դարձնել 2-2, սակայն ավելացված 4-րդ րոպեին դաշտի տերերը առաջ են անցել և հաղթանակ տարել։

Նշենք, որ այս հանդիպումը առաջինն էր Ալվարո Արբելոայի համար՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր իր հայրենակից Խաբի Ալոնսոյին։

Leave a Comment