15 հունվարի 2026 – 14:13 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձում իր ուրախությունն է հայտնել Բաքվում պահվող հայ գերիներից 4-ի հայրենիք վերադարձի առիթով՝ ընդգծելով, որ աղոթում է, «որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան հայրենիք»:
«Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։
Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։
Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք։
Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին։»,- ասվում է Վեհափառ հայրապետի ուղերձում։
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ող ճանապարհին, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ-ն իր հերթին 2020-ին Արցախում ձերբակալված սիրիացի ահաբեկիչներին է փոխանցել Սիրիային՝ Թուրքիայի միջոցով: Հայաստանը ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիներին հանձնել է Սիրիային, որպեսզի վերջիններս պատժի մնացած մասը կրեն իրենց երկրում։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարությունը: