Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ըստ իր տեղեկությունների՝ Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները և կասեցվել են նախատեսվող լայնածավալ մահապատիժները։ Iravaban.net-ը տեղեկանում է Reuters-ից։
Թրամփը հղում է արել «Մյուս կողմում գտնվող շատ կարևոր աղբյուրներ»։
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը չի բացառել նաև ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը՝ նշելով, որ իրենք շարունակելու են հետևել դեպքերի զարգացումներին։