Իսլանդացի կիսապաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը հեռացել է «Նոայից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը։
33-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբում անցկացրել է մեկուկես տարի։ Այդ ընթացքում նա հասցրել է դառնալ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։ Մինչև Հայաստան տեղափոխվելը Թորարինսոնը չեմպիոնական տիտղոսներ էր նվաճել նաև Նորվեգիայում և MLS-ում։
«Նոայի» կազմում Թորարինսոնը մասնակցել է 44 խաղի՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբը լքել էին նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը և Օգնյեն Չանչարևիչը։