Հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնել է Պաշտպանության նախարարությունը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, նշել է ՊՆ-ն։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 13-ին հայտարարել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ սպանվել է, ընդհանուր առմամբ, 30 զինծառայող, որոնցից 6-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում, իսկ 24-ը՝ ծառայության հետ կապ չունեցող, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, կենցաղային վթարներ և հնարավոր հիվանդություններ։

 

Leave a Comment