«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է «Ալ-Հիլալի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի վերադարձի մասին։
Հատկանշական է, որ կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Կանսելուի տեղափոխության լուրը պաշտոնապես հայտարարել էր նաև ավելի վաղ, սակայն շատ չանցած հեռացրել էր հրապարակումը, քանի որ գործարքը դեռ վերջնականապես ավարտված չէր։
31-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և կկրի 2 համարի մարզաշապիկը։
Կանսելուն հանդես է եկել թիմի կազմում 2023/24 մրցաշրջանում՝ վարձավճարով տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից»։ Այդ ընթացքում նա առանցքային դերակատարում է ունեցել՝ մասնակցելով 42 հանդիպման, դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա պորտուգալացին «Ալ-Հիլալի» կազմում անցկացրել է 6 խաղ, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։