Միայն Դանիան և Գրենլանդիան կարող են որոշել իրենց ապագան, մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Նախևառաջ, Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Հետևաբար, Դանիան և Գրենլանդիան, և միայն նրանք իրավունք ունեն որոշումներ կայացնել Դանիային և Գրենլանդիային վերաբերող հարցերի վերաբերյալ։ Սա առաջին և ամենակարևոր կետն է։ Մենք մշտական կապի մեջ ենք Դանիայի կառավարության հետ, այդ թվում՝ գրենլանդացիների կարիքները հասկանալու և նրանց հետ սերտորեն համագործակցելու համար», – ասել է նա։