Չորս հայ գերիներ վերադարձվել են Հայաստան • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին և ներկայումս գտնվում են ՀՀ տարածքում։

Վարչապետը նշել է, որ առաջիկայում կհրապարակվեն լրացուցիչ մանրամասներ։

Leave a Comment