Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նուբարաշենի փողոցի 34-ամյա բնակիչը թմրանյութեր է իրացնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա հունվարի 12-ին Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։