Ավարտվեց շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը


Սպորտ


Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

 


«Այսօր տղամարդկանց առաջնությունում հաղթանակ տարան Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը:

 



Արամ Հակոբյան -Կարեն Գրիգորյան և Մանուէլ Պետրոսյան-Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

 

Կանանց առաջնությունում հաղթեցին Աննա Խաչատրյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:

 

Միակ ոչ-ոքին գրանցվեց Սոնա Կրկյաշարյան-Անգելինա Միրաքյան խաղում:

 

Երկրորդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ ժամը 15:00-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ:


Leave a Comment