Ռուբեն Մելիքյանն այցելել է արդեն 5 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին – 5tv

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, տեսակցել Նարեկ Սամսոնյանին, ով արդեն 5 օր է՝ հացադուլի մեջ է։

«Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունն այս պահի դրությամբ նորմալ է, նրա ոգին տեղն է, Սամսոնյանն իր գիտակցված որոշման տերն է»,- ընդգծել է փաստաբանը։

Մելիքյանը հայտնել է նաև՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշումն  իրենց արդեն տրամադրել են, այն ծայրից ծայր անօրինական է։

«Ասել, որ համաձայն չենք այդ որոշման հետ, նշանակում է ոչինչ չասել։ Որոշում է, որն իրավական իրականության մեջ գոյություն ունենալ պարզապես չէր կարող»,- ասել է փաստաբանը։

Դատական ակտը բողոքարկվելու է։  

Leave a Comment