
Թուրքիան և Ուկրաինան երկարաձգել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որն ուղղված է Սևծովյան շրջանում անվտանգության ամրապնդմանն ու ժամանակի մարտահրավերների դեմ համակարգված գործողությունների իրականացմանը։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը:
Վերոնշյալ փաստաթղթով նախատեսված է ծովային համագործակցության ընդլայնում, հետախուզական տվյալների փոխանակում և ծովային ուղիների պահպանությանն ուղղված համատեղ միջոցառումներ իրականցում։
Բացի այդ, կողմերը կարևորություն են տալիս հատկապես առևտրային նավերի պաշտպանությանը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին և համատեղ պաշտպանական նախագծերի մշակմանը։
Ըստ երկու երկրների ներկայացուցիչների՝ թարմացված համաձայնագիրը կամրապնդի կայունությունը Սև ծովում և կմեծացնի տարածաշրջանային գործընկերության դերը եվրոպական անվտանգության համակարգում։