Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնաբանել է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը՝ դրանց մասնակիցներին որակելով որպես ահաբեկիչներ, որոնք բերվել են իրենց երկիր արտասահմանից։
«Նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին՝ գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն։ Նրանք, ովքեր իսկապես երկրի մասն են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը. մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները և կլուծենք խնդիրը։ Բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը և բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի է»,- հայտարարել է Փեզեշքիանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելն ենմի շարք խմբերի դրդում բռնության։
«Նույն մարդիկ, ովքեր նախկինում հարձակվել էին երկրի վրա և սպանել մեր երիտասարդներին ու երեխաներին, հիմա հրամայում են ուրիշներին անել նույնը՝ ասելով. «Մենք այստեղ ենք, առաջ գնացեք և ոչնչացրեք, մենք կգանք ձեր ետևից»»,- հավելել է նա:
Իրանում ազգային արժույթի խիստ արժեզրկման պատճառով բողոքի ցույցերը մեկնարկել են նախորդ տարեվերջից ու շարունակվում են մինչև հիմա: Մի քանի անգամ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել, կիրառվել է բիրտ ուժ:
Ցուցարարներն իրենց հերթին կազմակերպում են հրկիզումներ ու անկարգություններ, կան բազմաթիվ զոհեր ու տուժածներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1134 դիտում