Հանրապետություն է ներթափանցում հերթական ցիկլոնը, ամբողջ Հայաստանում ձյուն կտեղա. Սուրենյան (տեսանյութ)


Տեսանյութ


Այսօր երեկոյան ժամերից Միջերկրական ծովից Հանրապետություն ներթափանցում է հերթական ցիկլոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

«Այսօր երեկոյան ժամերին և հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, հունվարի 13-ի ցերեկը և 15-ին հիմնականում հարավային մարզերում սպասվում են տեղումներ։ Տեղումները այսօր ցերեկային ժամերին Հայաստանի նախալեռնային և հովտային գոտիներում հիմնականում կլինեն  անձրևի տեսքով, իսկ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն։

Այսօր գիշերը և առավոտյան ժամերին Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, որը կապված է ջերմաստիճանի անկման հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում 


Leave a Comment