Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ. Պապիկյան


Հասարակություն


Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես ամբողջությամբ բացառում եմ,  լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից, ոչ աշխատանքային օրը, ոչ քաղաքային միջոցառմանը մարդու ցանկությամբ մասնակցություն է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Պաշտպանության նախարարը խրախուսում է ԶՈՒ-ի ինչ-որ միջոցառման մասնակցությունը։ Այդ ժամանակ դուք 1-2 հոգու կարձանագրե՞ք»,-հավելեց նա։

 Անդրադառնալով Արցախի հերոս Կարեն Շաքարյանին կոչումից զրկելուն՝ Պապիկյանը նշժեց, որ Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած տարբեր զինծառայողներ վստահաբար կարող են ասել, որ նա մշտապես ծառայել է ՀՀ-ին և արժանացել  կոչումների՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար։


Leave a Comment