Դաշյանը վերադարձել է «Փյունիկ», «Արարատ-Արմենիան» նոր պայմանագրեր է կնքել առանցքային խաղացողների հետ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

36-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ էր հեռացել «Նոայից»։ Դաշյանը 2024թ. ամռանն էր «Փյունիկից» տեղափոխվել «Նոա, որի կազմում անցկացրած 31 խաղում խփել է 1 գոլ, կատարել 5 ասիստ, իսկ նախորդ մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

«Փյունիկի» կազմում կիսապաշտպանը մասնակցել է 98 հանդիպման, դարձել 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Արտակ Դաշյանը 27 խաղում խփել է 2 գոլ։

«Արարատ-Արմենիան» նոր պայմանագրեր է կնքել թիմի ավագ Արմեն Համբարձումյանի, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանի, պաշտպաններ Կամո Հովհաննիսյանի և Էդգար Գրիգորյանի հետ։

Leave a Comment