Իրանի պաշտոնյաների հետ հանդիպումները չեղարկել եմ, օգնությունը ճանապարհին է. Թրամփը դիմել է իրանցիներին

Քաղաքականություն

13.01.2026 | 19:11

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցի ցուցարարներին «վերցնել հսկողությունը» երկրի ինստիտուտների նկատմամբ։ Այս մասին գրել է Truth Social-ում՝ հավելելով, թե «օգնությունը ճանապարհին է»։

«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ցույցեր անցկացնել՝ վերցնելով ձեր հաստատությունները։ Պահպանեք մարդասպանների և բռնարարների անունները։ Նրանք մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ բոլոր հանդիպումները իրանցի պաշտոնյաների հետ, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է»,- գրել է նա։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ իր շփումները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment