
«Կարեն Շաքարյանը, ով զինվորական բարձրաստիճան պաշտոնյա է, Նիկոլ Փաշինյանի ուխտերթին էր մասնակցում, դրանից հետո Արցախի նախագահի պաշտոնակատարը նրան զրկեց «Արցախի հերոս»-ի կոչումից. ինչպե՞ս եք վերաբերվում դրան և զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի՝ Նիկոլ Փաշինյանի հավաքական պրոցեսների մեջ մասնակցությանը»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Նա պատասխանեց. «Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որևէ քաղաքական ակցիայի: Կարեն Շաքարյանն այն մարդն է, որը մշտապես ծառայել է ՀՀ-ին, արժանացել է կոչումների և շնորհների հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Էսօր փորձում են կոչումներից զրկել կամ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, գործունեությամբ ստացել են շնորհներ: Կարծում եմ՝ սա աբսուրդ է: Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ-ի պատվախնդիր սպա և ծառայում է ՀՀ-ին»: