«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Արմեդ – Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի կամեցողությունը ոչ ոք չունի: «Արմեդ» համակարգում իմ «բժշկական կենսագրությունը» դարձել է ֆանտաստիկ ժանր։
Պարզվում է՝ ես ապենդիցիտի կապակցությամբ վիրահատվել եմ Ապարանում, դիալիզ եմ ստացել Վանաձորում,
և ռևմատոլոգի մոտ եմ եղել Գավառում։
Հ.Գ. Անկեղծ՝ տխրեցի… Կարող էիք ավելի ստեղծագործ մոտենալ ախտորոշումներին։
Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի ապահովագրությո՞ւնը»։