«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Արմեդ – Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի կամեցողությունը ոչ ոք չունի: «Արմեդ» համակարգում իմ «բժշկական կենսագրությունը» դարձել է ֆանտաստիկ ժանր։
     Պարզվում է՝ ես ապենդիցիտի կապակցությամբ վիրահատվել եմ Ապարանում, դիալիզ եմ ստացել Վանաձորում,
     և ռևմատոլոգի մոտ եմ եղել Գավառում։
     Հ.Գ. Անկեղծ՝ տխրեցի… Կարող էիք ավելի ստեղծագործ մոտենալ ախտորոշումներին։
     Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի ապահովագրությո՞ւնը»։

Leave a Comment