Քրդերը պնդում են, որ Հալեպում սիրիական բանակին աջակցում են թուրքական անօդաչու թռչող սարքերը

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» կոալիցիան հայտարարել է, որ Հալեպում իրենց ուժերը հետ են մղում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ Սիրիայի կառավարական ուժերի հարձակումները: Այս մասին ասվում է «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Քրդական կոալիցիան նաև հերքել է Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության պնդումը, որ Շեյխ Մաքսուդ թաղամասը գրավվել է անվտանգության ուժերի կողմից:

ՍԴՈՒ-ն հայտարարել է, որ Հալեպի քրդական թաղամասում «տեղի են ունենում փողոցային ծանր բախումներ», ինչի արդյունքում կառավարական ուժերը, ենթադրաբար, «ծանր կորուստներ են կրել»:

Leave a Comment