Նոր վնասվածք. Ռեալը Բարսելոնայի դեմ եզրափակիչին կարող է մոտենալ լուրջ կորստով

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի մասնակցությունն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք եզրափակիչին հարցականի տակ է։ Այս մասին հայտնում է COPE-ը։

Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստն անհանգստություն ունի ծնկատակի ջլի շրջանում, ինչը ուղեկցվում է ցավային զգացողություններով։ Այսօր՝ հունվարի 10-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որի արդյունքներով պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդյոք նա դուրս գալ խաղադաշտ։

Իսպանիայի Սուպերգավաթի վճռորոշ հանդիպումը նախատեսված է հունվարի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում «արքայական» ակումբը պայքարից դուրս թողեց Մադրիդի «Ատլետիկոյին» (2-1), իսկ «Բարսելոնան» խոշոր հաշվով առավելության էր հասել Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ (5-0)։

Leave a Comment