Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի 21-րդ հանգրուանի իր մրցումին, Մանչեսթըր Սիթի իր դաշտին վրայ չկրցաւ յաղթել Պրայթընին եւ բաւարարուեցաւ 1-1 արդիւնքով:
41-րդ վայրկեանին Էրլինկ Հաալանտ փենալթիով նշանակեց Սիթիի կոլը, իսկ Քաուրու Մեթոմա 60-րդ վայրկեանին Պրայթընի հաւասարութեան կոլը: Փեփ Կուարտիոլայի Սիթին այս ձեւով իր յաջորդական 3-րդ հաւասարութիւնը արձանագրեց:
Մանչեսթըր քաղաքի պատմական խումբը` Եունայթըտ իր կարգին չկրցաւ յաղթել եւ 2-2 արդիւնքով հաւասարութեամբ մեկնեցաւ Պըրնլիի դաշտէն:
Քանի մը օր առաջ պաշտօնանկ ընելէ ետք փորթուգալցի մարզիչ Ռուպեն Ամորիմը, Եունայթըտի նախկին մարզիկ Տերըն Ֆլեչըր ժամանակաւոր ձեւով ստանձնած էր մարզիչի պաշտօնը: Հաւանական է, որ Օլէ Կիւնար Սոլսքիար վերստին ստանձնէ Եունայթըտի մարզիչի պաշտօնը:
Ստորեւ` արդիւնքները.
Պըրնլի – Մանչեսթըր Եունայթըտ 2-2
Նիւքեսըլ – Լիծ 4-3
Պորնմաութ – Թոթենհամ 3-2
Պրենթֆորտ – Սանտըրլենտ 3-0
Քրիսթըլ Փելես – Ասթոն Վիլա 0-0
Էվըրթըն – Վուլվզ 1-1
Ֆուլհամ – Չելսի 2-1
Մանչեսթըր Սիթի – Պրայթըն 1-1
Ուեսթ Համ – Նոթինկհամ Ֆորեսթ 1-2
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Արսենալ | 48 (40-14) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 43 (45-19) |
| 3.- Ասթոն Վիլա | 43 (33-24) |
| 4.- Լիվըրփուլ | 34 (32-28) |
| 5.- Պրենթֆորտ | 33 (35-28) |
| 6.- Նիւքեսըլ | 32 (32-27) |
| ……………………. | ………… |
| 18.- Ուեսթ Համ | 14 (22-43) |
| 19.- Պըրնլի | 13 (22-41) |
| 20.- Վուլվզ | 7 (15-41) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի 19-րդ հանգրուանի մրցումներուն, Ինթեր Միլան Փարմայի դաշտին վրայ 2 կոլ նշանակեց եւ ինքզինք հաստատեց դասաւորման պարագլուխի դիրքին վրայ:
Ֆետերիքօ Տիմարքօ եւ Մարքուս Թիւրամ նշանակեցին «Ներաձուրի»-ի կազմի կոլերը:
Հայաստանի ազգային խումբի բոլոր ժամանակներու լաւագոյն ռմբարկու Հենրիխ Մխիթարեան ամբողջ մրցումին ներկայ էր եւ բաւական լաւ ելոյթ ունեցաւ:
Անցեալ տարուան ախոյեան Նափոլի կարեւոր կէտեր կորսնցուց, երբ 2-2 արդիւնքով հաւասարութիւն արձանագրեց Վերոնայի հետ:
18-րդ դիրքը գրաւող Վերոնա 2-0 արդիւնքով յառաջացաւ մրցումի առաջին 27 վայրկեաններուն, բայց Բ. կիսախաղին Մաքթոմինէյ եւ Տի Լորենցօ կրցան առնուազն կէտ մը ձեռք ձգել ի նպաստ Նափոլիի, որ 4 կէտով ետ կը մնայ Ինթեր Միլանէն:
Ստորեւ` արդիւնքները.
Լացիօ Ռոմա – Ֆիորենթինա 2-2
Փարմա – Ինթեր Միլան 0-2
Թորինօ – Ուտինեզէ 1-2
Պոլոնիա – Աթալանթա 0-2
Նափոլի – Վերոնա 2-2
Սասուլօ – Եուվենթուս 0-3
Լեչէ – Ռոմա 0-2
Փիզա – Քոմօ 0-3
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ինթեր Միլան | 42 (40-15) |
| 2.- Ա. Սէ. Միլան | 38 (28-13) |
| 3.- Նափոլի | 38 (28-15) |
| 4.- Եուվենթուս | 36 (27-16) |
| 5.- Ռոմա | 36 (22-12) |
| 6.- Քոմօ | 33 (26-12) |
| …………………… | ………… |
| 18.- Վերոնա | 13 (15-30) |
| 19.- Ֆիորենթինա | 13 (20-30) |
| 20.- Փիզա | 12 (13-28) |