ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավական անկեղծ հարցազրույց Է տվել «Նյու Յորք Թայմս»-ին: Նա խոսել Է ամենատարբեր թեմաների մասին՝ Վենեսուելա, Գրենլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, արհեստական բանականություն:
«Նյու Յորք Թայմս»-ի լրագրողների մի ամբողջ թիմ Է եկել Սպիտակ տուն: Հարցազրույցի ընթացքում նախագահը մի քանի հեռախոսազանգ Է ստացել, բայց պատասխանել Է միայն երկուսին՝ մեկը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Էր, մյուսը՝ Ֆոքս Նյուզի հաղորդավար Բրեթ Բարեթը:
«Ես համաձայնել եմ հարցազրույց տալ Նյու Յորք Թայմսին, կհավատա՞ս, լավ, քեզ հետո կզանգեմ»,- ասել Է Նախագահը:
Նրա հարցազրույցը հիմա ամերիկյան և արտասահմանյան բոլոր լրատվամիջոցներն են վերլուծում, ամեն մի պարբերություն տարբեր մեկնաբանությունների առիթ Է դարձել:
Թրամփն ասել Է, թե Ամերիկան կարող Է տարիներ շարունակ ներքաշված լինել Վենեսուելայի հարցերի կարգավորմանը: Նա գովեստով Է խոսել ԱՄՆ զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանման՝ «Դելտայի» իրականացրած օպերացիայի մասին, որի նպատակն Էր առևանգել, Նյու Յորք տեղափոխել ու դատարանի առաջ կանգնեցնել Վենեսուելայի նախագահին և նրա տիկնոջը:
Նա խոսել Է նաև իր առողջության մասին, խոստովանել Է, թե պետք Է մի քիչ նիհարել և գուցե արժե ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացած այդ հաբերն ընդունել: «Բայց դեռ դա չեմ արել»,- ավելացրել Է նախագահը:
Թերևս ամենակարևոր հարցերից մեկն այս Էր. «Պարոն նախագահ, իսկ համաշխարհային ասպարեզում կա՞ ինչ-որ ուժ, որը կարող Է զսպել Ձեզ»: Ահա պատասխանը. «Դա իմ անձնական բարոյականությունն Է, իմ բանականությունը»:
«Այսինքն ոչ միջազգային իրավո՞ւնքը»: «Ինձ պետք չԷ միջազգային իրավունքը, ես որևԷ մեկին վնասելու մտադրություն չունեմ»:
Լրագրողը ճշտող հարց Է տվել՝ «Ձեր կարծիքով, Ձեր վարչակազմը պետք Է հետևի՞ միջազգային օրենքներին:
«Այո, ես հետևում եմ, իհարկե հետևում եմ, բայց նայած ինչ նկատի ունենք «միջազգային օրենք» ասելով»,- պատասխանել Է Թրամփը:
Այս հարցազրույցում ԱՄՆ նախագահը խոսել Է Գրենլանդիայի մասին: Լրագրողը հիշեցրել Է, որ Դանիայի հետ անցած դարի հիսունականներին կնքված պայմանագրի համաձայն, Միացյալ Նահանգներիը կարող Է ցանկացած թվով ռազմակայաններ տեղադրել Գրենլանդիայում, այդ դեպքում ինչո՞ւ Է Վաշինգտոնը խոսում կղզին սեփականացնելու մասին:
Թրամփը պատասխանել Է, թե ինքը գերադասում Է սեփականության տարբերակը, ոչ թե վարձակալության, այլ հենց սեփականության, քանի որ այն ավելի հուսալի Է և ավելի ազատ գործելու հնարավորություն ընձեռում:
Նախագահ Թրամփն ասել , որ Միացյալ Նահանգները պատրաստ Է սատարել Ուկրաինային և ինքը համոզված Է, որ Ռուսաստանն այլևս չի փորձի կրկին ներխուժել Ուկրաինա:
«Վստահ եմ, որ նրանք կրկին չեն ներխուժի, հակառակ դեպքում ես հավանություն չԷի տա այս ծրագրին»,- ասել Է Թրամփը:
Նա ուշագրավ միտք Է հայտնել նաև արհեստական բանականության վերաբերյալ:
«Ով էլ որ հաղթի արհեստական բանականության պատերազմում, կդառնա աշխարհի իրական առաջնորդը»,- ասել Է Թրամփը չորեքշաբթի օրը «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում։