Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով հունվարի 7-ին պաշտոնից ազատվել է Սահմանադրական կարգի, պետության և հասարակական անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը, տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։
Բաղդասարյանը Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով մեղադրողն էր։ Հենց նա էր անցյալ տարվա սեպտեմբերին պահանջել հոգևորականի կալանքը երկու տարի վեց ամսով՝ իշխանությունը զավթելու կոչ անելու համար։
