Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում ընթանում է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի «Ատլետիկո» — «Ռեալ» հանդիպումը։
«Արքայական ակումբին» հաջողվեց կայծակնային արագությամբ բացել խաղի հաշիվը։ Հանդիպման մեկնարկից ընդամենը 76 վայրկյան անց (2-րդ րոպե) Ֆեդերիկո Վալվերդեն տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1:0։
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ։ Կատալոնացիները, որոնք մրցաշարի գործող հաղթողն են, նախօրեին 5:0 հաշվով ջախջախել էին Բիլբաոյի «Ատլետիկին»։
Գոլի տեսանյութը՝ ստորև․
— I N S I D E R (@MHD___12) January 8, 2026