
Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի վիճելի տարածքում կառավարական և քրդական ուժերի միջև բախումները սրվել են հինգշաբթի օրը։ Սիրիական իշխանությունները հրամայել են քաղաքացիական անձանց տարհանվել։
Պետական SANA լրատվական գործակալությունը, հղում անելով բանակին, հայտնել է, որ զինվորականները «նպատակային գործողություններ» կսկսեն քրդերի գլխավորած Սիրիական ժողովրդավարական ուժերի դեմ՝ Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զաիդ թաղամասերում, գրում է Associated Press-ը։
Հալեպի կենտրոնական արձագանքման կոմիտեի տվյալներով նահանգից տարհանվել է ավելի քան 142,000 մարդ։
«Նրանց մեծ մասն առողջական խնդիրներ ունի՝ տարեցներ, կանայք և երեխաներ», — ասել է Հալեպում Սիրիայի քաղաքացիական պաշտպանության գործողությունների տնօրեն Մոհամմեդ Ալին։