Իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Իթիֆակում»։ Այս մասին սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Կողմերը 2 տարվա պայմանագիր կստորագրեն։
35-ամյա ֆուտբոլիստը 2025թ. հուլիսի 1-ից ազատ գործակալ է։ Նրա վերջին ակումբն իտալական «Ջենոան» է։
Բալոտելին նախկինում հանդես է եկել նաև «Ինտերում», «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում», «Նիսում», «Մարսելում» և մի շարք այլ ակումբներում։