Բրազիլական «Սանտոսը» պաշտոնական կայքում հայտնել է Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Կողմերի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը: Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ 33-ամյա Նեյմարը «Սանտոս», որտեղ սկսել էր ֆուտբոլային կարիերան, վերադարձել է 2025 թվականի հունվարին: 2025 թվականի մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի նախորդ պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվել էր 2025 թվականի դեկտեմբերի 31-ին:
Այժմ բրազիլացին վնասվածք ունի, սակայն վերականգնվելուց հետո նախատեսում է մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը, ինչի մասին հայտարարել է ԶԼՄ-ներում:
Ավելի վաղ Նեյմարը հանդես է եկել նաև «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում: