Հալեպի հայաբնակ թաղամասերում հրանոթների պայթյունից նյութական վնասներ են գրանցվել

Հունվարի 8-ի վաղ առավոտյան Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով Շեյխ-Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում հրասանդների պայթյուններ են գրանցվել, որոնց հետևանքով էլ նյութական վնասներ են գրանցվել,հայտնել է «Գանձասար» պարբերականը:

Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։

Այժմ քաղաքում տիրում է զգուշավոր հանդարտություն, սակայն ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ։ Սննդամթերքի խանութները, փռերն ու բժշկական հաստատությունները շարունակում են աշխատել։

Սիրիական բանակը մինչև ժամը 13:00-ը ժամանակ է տվել Շեյխ-Մաքսուդի և Աշրաֆիեի բնակիչներին՝ տարհանվելու այդ շրջաններից։

Leave a Comment