Ես իրականացրի իմ երազանքը․ Սելարայանը հանդիպել է Մեսիի հետ ու նրան անվանական մարզաշապիկ նվիրել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ հանդիպելու մասին։

«Ես իրականացրի իմ երազանքը. հանդիպեցի լավագույններից լավագույնին:

Շնորհակալություն, Լեո, որ ժամանակ գտար՝ քո տանն ինձ ընդունելու, զրուցելու և իմ սիրելի «Բելգրանոյի» մարզաշապիկը ստանալու համար: Այս պահը երբեք չեմ մոռանա։

Ամենից առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ օրինակ ես ծառայում և ոգեշնչում մեզ բոլորիս, նրանց, ովքեր սիրում են այս սպորտաձևը: Շնորհակալություն նաև նրա համար, որ սովորեցրիր մեզ պայքարել մեր երազանքների համար, երբեք չհանձնվել՝ անկախ, թե որքան խոչընդոտների ենք հանդիպում մեր ճանապարհին»,- գրել է 33-ամյա Սելարայանը։

Նա լեգենդար արգենտինացուն նաև անվանական մարզաշապիկ է նվիրել։

Leave a Comment