Ցեղասպանության հուշահամալիրը եւ թանգարանը որեւէ օր եւ որեւէ ժամի չեն փակվել. ԿԳՄՍ նախարար

Ամփոփիչ ասուլիսում խոսելով մշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման համար տրամադրված պետական միջոցների մասին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ 2022թ. 216 մլն դրամի համեմատ 2025-ին այդ նպատակով հատկացվել է 1 մլրդ 386 մլն դրամ։

«Խոսում ենք 23 հուշարձանի մասին, բայց մասնավորի հետ համագործակցությամբ էլ են հուշարձաններ վերականգնվում։ Ընդհանուր առմամբ՝ 48 հուշարձանի մասին է  խոսքը»,-նշեց նախարարն ու հավելեց, որ դրանց մեջ մեծ թիվ են կազմում կրոնական բնույթի հուշարձանները։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ապրիլի 24-ին բաց կլինի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, նախարարն ասաց, որ այն բաց է եւ չի փակվելու նաեւ ապրիլի 24-ին:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ամեն շաբաթ ինքը լինում է հուշահամալիրում: Աշխատանքներն այնտեղ դադարեցված են եղել մի քանի օրով՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը:

«Հուշահամալիրը եւ թանգարանը բաց են, որեւէ օր եւ որեւէ ժամի չեն փակվել»,-ընդգծեց նա ու հավաստիացրեց, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում:

Ասուլիսն՝ ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment