Թուրքիան կվերականգնի երկրաշարժից վնասված հայկական եկեղեցին

Թուրքիայի
մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը աջակցություն կցուցաբերի Իսքենդերուն
քաղաքում երկրաշարժից վնասված
«Քառասուն
մանկանց
»
հայկական եկեղեցու վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Պոլսի հայոց պատրիարք
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Սուրբծննդյան տոնի առթիվ համայնքային ընդունելության
ժամանակ։

 

19-րդ
դարի վերջին կառուցված և Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում
գտնվող եկեղեցին վնասվել է 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական սահմանին տեղի
ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժից։

 

Եկեղեցուն
հասցված վնասի վերաբերյալ հարցը արքեպիսկոպոս Մաշալյանը քննարկել է Թուրքիայի
մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ՝ 2025 թվականի դեկտեմբերին
Անկարա կատարած այցի ժամանակ։

 

 

 

Leave a Comment