Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույց կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին։
«Մենք պետք է կառուցենք (Վլադիմիր Պուտինի հետ հաղորդակցության – խմբ.) գործընթաց։ Կարճաժամկետ հեռանկարում մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային։ Այժմ մենք վերակազմակերպում ենք շփումը, որը պետք է տեղի ունենա առաջիկա շաբաթներին։ Նպատակը խաղաղությունն է՝ առանց Ուկրաինայի կապիտուլյացիայի», – ասել է Մակրոնը France 2 հեռուստաընկերությանը, երբ նրան հարցրել են, թե արդյոք նա պատրաստ է շփվել Ռուսաստանի նախագահի հետ։