Ալիև. Հայաստանը Նախիջևանով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ, Ադրբեջանի միջով` ՌԴ-ի երկաթուղիներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում Հայաստանը Ռուսաստանի երկաթուղիներին մուտք կստանա Ադրբեջանով, հայտնում է Ինտերֆաքսը։

Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, թե «Հայաստանը կշահի Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից », և որ «դա օգտակար կլինի բոլորի համար»։

«Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Հայաստանը Նախիջևանի միջով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ և Ադրբեջանի միջով Ռուսաստանի երկաթուղիներ։ Սա նաև Հայաստանի համար է օգտակար։ Այստեղ պարտվող չպետք է լինի։ Առնվազն, տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից, պարտվողներ չեն լինի», – նշեց նա։

Ալիևն ասել է, թե պետք է կառուցվի Նախիջևանը Թուրքիայի հետ կապող երկաթուղի։ «Այս բոլոր նախագծերը, անշուշտ, պետք է իրականացվեն սերտ համակարգմամբ», – նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment