Այսօր՝ հունվարի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հ.Վ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Թ. Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 42-ամյա Գ. Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա հայտնվել է ձնակույտերի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի այդ հատվածը, որը մոտ 150-200 մետր է, պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ և հետագա վթարներից խուսափելու համար պարեկները սկսել են ծառայություն կատարել նշված հատվածում, որպեսզի մյուս ավտոմեքենաների վարորդների ցուցաբերեն զգոնություն և ցածր արագությամբ վարեն ավտոմեքենաները՝ ճանապարհի այդ հատվածում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: