Լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նստավայրի նկատմամբ հարձակում է կատարվել:
Ավելի ուշ, ԱՄՆ-ի իրավապահները հաստատել են տեղեկությունը, որ ձերբակալվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նստավայրի վրա հարձակում գործելու մեջ կասկածվող տղամարդը։
Նշվում է, որ նա կասկածվում է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անձնական նստավայրի վրա հարձակում գործելու մեջ։
CNN-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո, երբ անհայտ անձը մուրճով կոտրել է տան մի քանի պատուհաններ և փորձել ներթափանցել շինություն։
Հաղորդվում է նաեւ, որ բարեբախտաբար, միջադեպի պահին Ջեյ Դի Վենսն ու նրա ընտանիքի անդամները տանը չեն եղել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: