«Իրանի ԶՈՒ-ն որևէ զիջման չի գնա երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում»․ Բաղայի

«Իրանի ԶՈՒ-ն որևէ զիջման չի գնա երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում»․ Բաղայի

Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Բաղային դա համարել է Իրանի ազգային միասնությունը խաթարելու փորձ։ «Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում»,- նշել է խոսնակը։

Leave a Comment