Ռուբիոն Կուբային սպառնացել է «մեծ խնդիրներով»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կուբայի կառավարությունը անվանել է հսկայական խնդիր այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ձերբակալեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

«Կարծում եմ՝ նրանք մեծ խնդիրների մեջ են», – ասել է նա NBC-ին տված հարցազրույցում։

Ռուբիոն հրաժարվել է բացահայտել Վաշինգտոնի հաջորդ քայլերը։

Նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ օրը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ցանկանում է օգնել» Կուբայի ժողովրդին, բայց ընդգծել է, որ չի պլանավորում ռազմական գործողություններ, քանի որ երկիրը «ինքնուրույն կընկնի»։

Leave a Comment