Ջերմուկում ավարտվեց ձմեռային «Ֆեստիվառ»-ը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ջերմուկում ավարտվեց ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Օրվա ընթացքում գործել է տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ երեկոյան անցկացվել է տոնական համերգային ծրագիր՝ Արամ MP3-ի, Yellowheart խմբի և «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Ալբերտ Արմենակյանի մասնակցությամբ։

Մուտքն ազատ է եղել․ փառատոնին մասնակցել են հազարավոր քաղաքացիներ և զբոսաշրջիկներ։

Leave a Comment