ՀՀ կառավարիչները Հայաստանը դարձնում են թմրանյութերի տարանցիկ գոտի՞․ իրավապաշտպան

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է.

«ՀՀ կառավարիչները Հայաստանը դարձնո՞ւմ են թմրանյութերի տարանցիկ գոտի։

Ըստ ինձ հասած տեղեկությունների, Վրացական <<Կարմիր կամուրջ>> անցակետում(Սադախլո), դեկտեմբերի 30֊ին, վրաց սահմանապահները և մաքսատան աշխատակիցները հայտնաբերել, ձերբակալել են բեռնատարի վարորդի` ում մեքենայում հայտնաբերվել է 157 կգ <<Հերոյին>> տեսակի թմրանյութ։

Մեքենան Հայաստան էր մտել Իրանից Մեղրիով և դուրս եկել Բագրատաշենով, անցնելով ՀՀ տարածքով և ՀՀ մաքսային կետերով։

Փաստացի ի՞նչ է ստացվում

Հայաստանում ուժայինները ի վիճակի չեն բավարար չափով պայքար մղել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, կամ հովանավորում են այդ գործընթացներին, ինչի վկայությունն է նաև երկրի ներսում դրանց տելեգրամյան ալիքներով շրջանառությունը։

Ցանկացած իշխանություն, եթե հովհանավորում է կամ անգործության արդյունքում խթանում թմրանյութերի ներքին և արտաքին շրջանառությանը, լուրջ խնդիրներ է ստեղծում երկրի ազգային անվտանգության համար։

Ցավով, 2026 ամենասկզբում կրկին արձանագրենք, որ սրանց օր ավել իշխանության մնալը մեր համար մեծ վտանգ է ներկայացնում, իսկ ազատվելը օրվա հրամայական է»։

 

Leave a Comment